Ամերիկյան բանակը Սիրիայից դուրս է բերել մոտ 50 տոննա ոսկի, հայտնում է սիրիական պետական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ զինվորականներն այն ստացել են գրոհայիններից՝ խոստանալով ապահովել նրանց անվտանգությունը:
Գործակալության տեղեկություններով՝ ահաբեկիչները կողոպտածը թաքցրել էին Բագհուզ բնակավայրի արվարձաններում: Այն գտնվում էր Դեր Զոր նահանգում, որը համարվում է գրոհայնների վերջին ամրոցներից մեկը եւ շրջապատված է ԱՄՆ զորքերով:
Գրոհայինները փոխանցել են մոտ 40 տոննա թանկարժեք մետաղ: Դրանից բացի, ավելի վաղ ամերիկացի զինվորականները ահաբեկիչների թաքստոցներում գտել էին եւս մոտ 10 տոննա:
Նշվում է, որ ամերիկացի զինվորականները ոսկին ուղղաթիռներով դուրս են բերել գիշերը:





























