Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը՝ մարտի1 –ին, ԱԻՆ-ը ցուցադրական տակտիկական ուսումնավարժություն է անցկացրել IDBank-ում։

Սցենարը․ հակառակորդի կողմից օդային հարձակման վտանգ կա։

Հնչեց «օդային տագնապ» ազդանշանը և սկսվեց աշխատակիցների տարհանումը անվտանգ տարածք։ Այնուհետև ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները փրկարարական աշխատանքներ իրականացրին։

 «IDBank-ը՝ որպես գործատու, կարևորելով աշխատակիցների անվտանգությունը, ԱԻՆ-ի հետ անցկացնելով այս ուսումնավարժությունը, նպատակ ունի աշխատակիցներին ներկայացնելու ճգնաժամային իրավիճակներում ճիշտ, անվտանգ պահվածք դրսևորելու կանոնները և դա անելու խաղարկային եղանակով, որպեսզի անձնակազմը հստակ տիրապետի բոլոր անհրաժեշտ գիտելիքներին, և նման դեպքերում պահպանի զգոնություն ու ձեռնարկի անհրաժեշտ քայլեր» ,- նշել է Բանկի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։

Այս առումով նա կարևորել է ԱԻՆ-ի կողմից անցկացվող պարբերական վարժանքները բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացման և ճգնաժամային իրավիճակներում կողմնորոշվելու հմտություններ ձևավորելու համար։

Բանկի տարածքում ուսումնավարժության ղեկավարումն իրականացրին IDBank-ի Քաղպաշտպանության պետ/Վարչության նախագահ  Մհեր Աբրահամյանը, Բանկի ՔՊ շտաբի պետ/Անվտանգության ծառայության ղեկավար Վահագն Մուրադյանը  և ԱԻՆ ՓԾ  ԵՓՎ կենտրոն բաժնի աշխատակիցները, ովքեր դրական գնահատեցին արագ արձագանքման խմբերի գործողությունները: