Այսօր՝ մարտի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 14:00-ին Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 23-րդ կմ հարտվածին հարակից բախվել են Սուրեն Հարությունյանի վարած Ford մակնիշի մեքենան և մարդատար էլետրագնացքը, որի գնացքավարը եղել է Եփրեմ Վարդանյանը։

Ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան:

Ոստիկանությունում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ըստ աղբյուրի՝ էլեկտրագնացքը վերջերս էր բերվել Հայաստան և սպասարկում էր Գյումրի-Երևան ուղղությունը․ բարեբախտաբար, գնացքում քաղաքացիներ չեն եղել: