Մարտի 1-ին` ժամը 17:50-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածի 3-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը շրջվել է եւ երկկողմանի փակել ավտոճանապարհը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ. Մ., ծնված 1982 թ.) կողաշրջվել է:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատարը դուրս են բերել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից՝ դարձնելով այն միակողմանի երթեւեկելի:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատարը դուրս են բերել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, դարձնելով այն երթեւեկելի:





























