Մոսկվայում տղամարդը սպանել է կնոջն ու որդուն, հայտնում է «Լենտան»՝ վկայակոչելով Քննչական կոմիտեի մայրաքաղաքային վարչության կայքը:

Հաղորդագրության մեջ նշված է, որ դա տեղի է ունեցել Մոսկվայի հյուսիս-արեւելքում գտնվող բնակարանում: Առավոտյան այնտեղ հայտնաբերվել են կնոջ եւ երեխայի մարմինները բազմաթիվ ծակած-կտրած վերքերով: Հանցագործության մեջ կասկածվում է սպանվածի ամուսինը, որը տեղի ունեցածից հետո փորձել է ինքնասպան լինել:

Հիմա ողջ մնացած տղամարդուն բժիշկները օգնություն են ցույց տալիս: Քննիչները երկու եւ ավելի մարդկանց սպանության հոդվածով քրեական գործ են հարուցել:

ՌԵՆ ԹՎ-ի տեղեկություններով՝ ընտանիքը 5 տարի առաջ է Ուկրաինայից Մոսկվա տեղափոխվել եւ բնակվել է սպանված կնոջ տատիկի բնակարանում: Թոշակառու կնոջ խոսքով՝ վերջին շրջանում ամուսինների միջեւ վեճեր չեն եղել: Փորձագետները պարզել են, որ սպանության գործիքներն են եղել դանակը եւ պտուտակահանը: