Լոնդոնի արեւելքում այգիներից մեկում հայտնաբերվել է 17-ամյա աղջկա մարմին, հայտնում է Press Association-ը՝ վկայակոչելով Սքոթլանդ Յարդին:

Դանակի գործադրմամբ հարձակման զոհի մասին տեղեկությունը Լոնդոնի ոստիկանությունը ստացել էր առավոտյան շտապ օգնության ծառայությունից:

Փորձագետները հայտարարել են, որ աղջիկը մահացել էր նրան հայտնաբերելուց մեկ ժամ առաջ:

Տեղի ունեցածի փաստով քննություն է կատարվում:

Լրատվամիջոցները, սակայն, նշում են, որ սա Անգլիայի մայրաքաղաքում դեռահասների եւ երիտասարդների սպանության ամենեւին միակ դեպքը չէ: Այս տարի Լոնդոնում արդեն 18 դեռահաս է սպանվել: Լոնդոնի արեւելքում եւս մեկ ողբերգական դեպք տեղի էր ունեցել երեքշաբթի, երբ սպանվել էր 20-ամյա Չե Մորիսոնը: