Երեւանում, այսօր՝ մարտի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 09։20-ի սահմաններում Mazda մակնիշի 99 PF 899 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կոմիտասի պողոտայում՝ «Երեւան սիթի»-ի հարեւանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտնին։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վարորդը, ով երիտասարդ աղջիկ է, փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ վրաերթի ենթարկվածի ինքնությունը։