Մարտի 1-ին Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 58/1 հասցեում ամբաձիչի պոկվելու հետեւանքով վիրավորված 3 քաղաքացիների վիճակը ծանր կայուն է, նրանցից մեկը վիրահատվել է։ Այս մասին NEWS.am-ին փոխանցեց «Աստղիկ» ԲԿ-ի վերակենդանացման բաժնի վարիչը։
«Մարտի 1-ին ամբարձիչի պոկվելու հետեւանքով վիրավորված քաղաքացիները ստացել են համապատսխան բուժօգնություն։ Մի երիտասարդը ունի ծանր գանգուղեղային վնասվածք, երկու երիտասարդներն ունեն ստորին վերջույթների, ոտնաթաթերի ծնոտի ոսկրերի կոտրվածքներ։ 2 հիվանդի վիճակը գնահատվում է ծանր կայուն, նրանք տեղափոխվել են հիվանդասենյակ, իսկ մի երիտասարդը, ով ենթարիկվել է նեյրովիրաբուժական վիրահատության, այս պահին ծանր կայուն վիճակում է գտնվում, ինտենսիվ բուժում է ստանում»,- ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կիսակառույց շենքի շինարարական ամբարձիչը 5-րդ հարկի մակարդակից պոկվել և ընկել է առաջին հարկ. տուժել է 3 քաղաքացի:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Հ. Հ.-ն (ծնված 1985 թ.) և Ա. Ս.-ն (ծնված 1986 թ.) հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ:
Փրկարարները Ն. Պ.-ին (ծնված 1971 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:





























