Լոնդոնի գործարար թաղամասում հրդեհ է բռնկվել 156 մետր բարձրությամբ երկանքերում, որտեղ տեղակայված են գրասենյակներ եւ խանութներ, հայտնում է Daily Star-ը:

Հրշեջ ծառայության տվյալներով՝ կրակը բռնկվել է վերջին՝ 33-րդ հարկում: Կրակի դեմ պայքարելու համար ժամանել է 8 հրշեջ մեքենա եւ 60 փրկարար:

Նշվում է, որ պատահարը տեղի է ունեցել Քեների Ուորֆ շրջանում:

Աղբյուրները նշում են, որ բիզնես կենտրոնի տանիքում կրակի տարածումը կասեցվել է գիշերվա ժամը 2-ին, իսկ հրդեհի հետեւանքների վերացման աշխատանքներն ավարտվել են առավոտյան:

Հրշեջ պահպանության կարծիքով՝ բռնկման պատճառը շենքի տանիքի տակ տեխնիկական հարկում գտնվող օդափոխման համակարգում լարերի կարճ միացումն է:

Հրշեջներին հաջողվել է ժամանակին կասեցնել կրակի տարածումը, այս պատճառով ներքեւի հարկերը, որտեղ տեղավորված են ընկերությունների գրասենյակները, չեն տուժել: