Ճանապարհորդուհի Ջինա Յոհանսենը իրականացրել է իր կյանքի ամենագրավիչ արշավներից մեկը՝ 14,5 օրվա ընթացքում նա անցել է Բայկալը։ Կուլտուկից Նիժնեանգարսկ հասնելու համար նա ստիպված է եղել 700 կմ անցնել։ Ջինան դարձել է առաջին կինը, որ կարողացել է հաղթահարել Բայկալը՝ հայտնում է Metro-ն։

«Ես դարձել եմ առաջին կինը, ով, այսպես ասած, միայնակ կարողացել եմ հաղթահարել Բայկալը ոտքով։ Եւ նաեւ՝ առաջին կինը, ով կարողացել է լիճն անցնել նրա ամենահարավային կետից մինչեւ ամենահյուսիսային կետը։ Գիտեմ, ինձնից առաջ եղել է մի աղջիկ, ով փորձել է կատարել այդ դժվար անցումը, սակայն հասել է միայն Հյուսիսբայկալսկ, իսկ ինձ հաջողվեց առաջ գնալ»,- պատմել է Ջինան։

Նա վաղուց էր ուզում տեսնել Բայկալը։ Մի անգամ պատահաբար տեսել էր լճի նկարներն ու սիրահարվել։ Սառնամանիքը, ուժեղ քամին եւ ծանր բեռը (55 կգ) չեն վախեցրել նրան։ Արեւի տակ կայծկլտացող սառույցը, զարմանալի մայրամուտներն ու բնության հետ առանձնանալու զգացումը արժեին, որ նման ճանապարհ անցներ։