2011 թ. փետրվարին հունվարի համեմատ Հայաստանում գրանցվել է 1,9 տոկոս գնաճ։ Այդ մասին նշված է Ազգային վիճակագրական ծառայության հաղորդագրությունում;

Հիշեցնենք, որ օրեր առաջ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը կարծիք էր հայտնել, որ փետրվարին Հայաստանը կունենա 1 տոկոս գնաճ:

Դեկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 4,8 տոկոս, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ 12,4 տոկոս։ Վերջին 15 տարում սա ամենաբարձր գնաճն է։

2011թ. փետրվարին 2010թ. փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է

շաքարավազի 9.2 տոկոս, իսկ 2011թ. հունվարի համեմատ` 3.1 տոկոս գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2011թ. փետրվարին հունվարի համեմատ շաքարավազի գինն աճել է 1.5-7.3 տոկոսով, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Թալինում: Մայրաքաղաքում շաքարավազի գինն աճել է 2.3 տոկոսով:

2011թ. փետրվարին 2010թ. փետրվարի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 10.4 տոկոս եւ 17.1 տոկոսով, իսկ 2010թ. դեկտեմբերի համեմատ` 7.1 տոկոս եւ 7.9 տոկոսով: