Կովկասի բնության հիմնադրամի, ՀՀ բնապահպանության նախարարության եւ «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջեւ 2019 թվականի համար  կնքված պայմանագրի համաձայն Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ հատկացրել է 4 մլն.872 հազար դրամի չափով աջակցություն «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ -ի աշխատակիցների առողջության ապահովագրության համաֆինանսավորման համար: Նշված գումարը  կազմում է ապահովագրության ընդհանուր գումարի 50 տոկոսը: 2018 թվականին  եւս Կովկասի բնության հիմնադրամը /CNF/  ֆինանսական աջակցություն էր ցուցաբերել «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ առողջապահական ապահովագրության համար հատկացնելով 4 մլն 752 հազար դրամ:CNF-ը շարունակում է աջակցությունը բնության հատուկ պահպանվող տարածքներին՝ նպաստելով դրանց կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Նշենք, որ 2019 թվականի համար Կովկասի բնության հիմնադրամը մոտ  700 հազար եվրո դրամաշնորհ է հատկացնելու «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, «Արփի լիճ» ու «Դիլիջան» ազգային պարկերին, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին եւ «Արփա»,  նախկին՝ «Գնիշիկ», պահպանվող լանդշաֆտին։ Վերջինիս տրվել է արդեն 2019-ի առաջին դրամաշնորհը՝ 25 հազար եվրո գումարի չափով: