Գործող օրենսդրությունը ուսանողներին չի արգելում ուսման վարձն ամսական տարաժամկետմամբ վճարել, սակայն դրա հետ կապված խնդիրներ կան:
Մարտի 4-ին Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում Կրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Սակայն, ըստ պատգամավորի, նման իմպերատիվ պահանջ չկա եւ վճարովի հիմունքով ուսանողները նման հնարավորություն կարող են ստանալ միայն այն դեպքում, եթե ռեկտորին կամ կրթական հաստատության ղեկավարությանը գրավոր դիմում ներկայացնեն:
«Տվյալ դիմումը կարող են երկար քննարկել, իսկ հետո որոշել՝ կարելի է արդյոք այն բավարարել, թե ոչ: Երբեմն կարծիքներ են հնչել, այդ թվում Կառավարության նիստին երկրորդ անգամ, այն մասին, որ ուսանողներին մերժելու դեպքեր չեն եղել: Ես հավաստիացնում եմ ձեզ եւ պնդում, որ նման դեպքեր եղել են», -պարզաբանեց Ուրիխանյանը՝ հավելելով, որ նա անձամբ տվյալ հարցով մոտ 400 դիմում է ստացել:
Պատգամավորը նշեց, որ ուսանողներին շատ ավելի հեշտ է 12 ամիսների ընթացքում վճարել ուսման վարձը՝ ընդհանուր գումարը ամսական վճարների բաժանելով:
Պատգամավորը օրենսդրական փոփոխությունների ճանապարհով առաջարկում է թույլ տալ ուսանողներին ուսման վարձը վճարել ոչ թե կիսամյակների ընթացքում, այլ ամեն ամիս:
Խորհրդարանի համապատասխան հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց տվյալ օրինագծի վերաբերյալ: Ավելի վաղ այդպես էր վարվել նաեւ Կառավարությունը:





























