Ուսանողների համար ավելի հեշտ է իրենց ուսման համար վճարել 12 ամսվա ընթացքում՝ ընդհանուր գումարը բաժանելով ամսական վճարումների: Մարտի 5-ին ԱԺ նիստում «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծի քննարկման ժամանակ ասաց հիմնական զեկուցող, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Ուրիխանյանի խոսքով՝ օրենսդրական փոփոխությունների միջոցով հնարավոր կլինի ուսանողներին թույլ տալ ուսման վճարը կատարել ոչ թե կիսամյակի ընթացքում, այլ յուրաքանչյուր ամիս:
Քաղաքական գործչի խոսքով՝ սա թույլ կտա թեթեւացնել ուսանողների վրա ընկած ֆինանսական բեռը:
Նշենք, որ այս օրինագիծը ստացել է ԱԺ Կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի եւ Հայաստանի կառավարության դրական եզրակացությունը:




























