BMW ավտոարտադրողն ավելի ու ավելի հաճախ է հանդես գալիս կոշտ Brexit-ի վերաբերյալ նախազգուշացումներով։ Այս անգամ ընկերությունում հայտարարել են, որ Mini մոդելի ավտոմեքենաների արտադրությունը կարող է սպառնալիքի տակ հայտնվել՝ տեղեկացնում է Sky News-ը։
Ավտոհսկայի տնօրենների խորհրդի անդամ, Mini եւ Rolls-Royce ավտոմեքենաների արտադրության պատասխանատու Պետեր Շվարցենբաուերը հայտարարել է, թե «ընկերությունը պետք է դիտարկի» իր արտադրության տեղափոխումը Մեծ Բրիտանիայից, քանի որ կարող է գլուխ չհանել լրացուցիչ ծախսերից, որոնք անխուսափելի են։
Sky News-ին տված հարցազրույցում նա իր համերաշխությունն է հայտնել մյուս ավտոկոնցեռներին, որոնք դիտարկում են Բրիտանիայից իրենց բիզնեսը հանելու հարցը։


























