ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրել է ԳԱԱ թղթակից անդամ Արարատ Աղասյանը: Այս մասին որոշումը կայացվել է ՀՀ ԳԱԱ նախագահության այսօր՝ մարտի 6-ին կայացած նիստում։
Արարատ Աղասյանը ծնվել է 1956 թվականին՝ Սիսիանում: 1978 թվականին ավարտել է Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստաբանական բաժինը: 2014 թվականին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: Նա 15 մենագրության, 121 գիտական հոդվածի հեղինակ է, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում աշխատում է 1978 թվականից։ Ինստիտուտի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2003 թվականից։
Արարատ Աղասյանը 2008 թվականին արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալների, 2012 թվականին՝ ՀՀ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալի:




























