Թայլանդացի միլիոնատեր Արդոն Ռոդտոնգը, ով հարստացել է մրգեր աճեցնելով, հայտարարել է, որ 10 միլիոն թայլանդական բատ (314 000 դոլար) կվճարի այն ամուրիին, ով կամուսնանա իր 26-ամյա դստեր՝ Կարնսիտայի հետ՝ հայտնում է Fox News-ը։

Բացի այդ, 58-ամյա միլիոնատերը խոստացել է ապագա փեսային նվիրել դուրիանի աճեցման ֆերմա՝ Չումպխոնում։

Այդ ֆերմայի արժեքը կազմում է մի քանի միլիոն դոլար։

Սոցցանցերից մեկում կատարած իր գրառման մեջ նա նաեւ մի քանի խոսքով պատմել է իր դստեր մասին՝ նա օգնում է իրեն բիզնեսում, տիրապետում է անգլերենին ու չինարենին, եւ որ ամենակարեւորն է՝ նա կույս է։

Daily Mail-ը հայտնում է, որ Ռոդտոնգը էլի մի քանի երեխաներ ունի, այդ թվում՝ որդիներ, որոնք կարող էին ժառանգել նրա գործը, սակայն մեծահարուստը նախընտրում է այն փեսային տալ։

Ինչ վերաբերում է պոտենցիալ փեսային ներկայացվող պահանջներին, գործարարի համար ամենակարեւորն այն է, որ նա աշխատասեր լինի։

Կարնսիտան հոր արարքի մասին իմացել է ընկերուհիներից։ Ասում են՝ նա ցնցված է։