Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր ձեռք է բերել ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) «Որոտ-Ս» բելառուսական համակարգ, որը նախատեսված է ցանկացած անօդաչու թռչող սարքի կառավարումը որսալու համար։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը։

Փորձագետի խոսքերով, տվյալ համակարգը օգտագործող իրանցիներին նույնիսկ հաջողվել է կտրել իրանական զորքերի դիրքերը Իրաքում եւ Սիրիայում նկարահանող ամերիկյան հարվածային БПЛА MQ-9 Reaper-ի կապի ալիքը կառավարման վահանակից եւ ստանալ դրա սրահի տեսախցիկի նկարահանումները։

«Դրանից հետո իրանցիների ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը անօդաչուին հրահանգել է հարկադիր վայրէջք կատարել,- նշել է ռազմական փորձագետը՝ հավելելով, որ ռադիոէլեկտրոնային պայքարի իրանական միջոցներին հաջողվել է որսալ նաեւ տվյալ անօդաչուի կապի ալիքը։

Հարկ է նշել, որ «Որոտ-Ս» ՌԷՊ կայանը ունի հետեւյալ բնութագրերը․

1․ հաղորդչի ռադիոհետախուզման հեռավորությունը ցամաքային կառավարման ալիքում կազմում է 10 կմ,

2․ ցամաքային տվյալների եւ հեռամետրիայի ալիքի ընդունիչի ռադիոարգելման հեռավորությունը կազմում է 10 կմ,

3․ արբանյակային ռադիոնավիգացիոն համակարգերի ընդունիչ սարքավորումների ռադիոարգելման հեռավորությունը 50 կմ է,

4․ Հեռահաղորդչի ռադիոհետախուզման հեռավորությունը կազմում է 50 կմ։

5․Ռադիոարգելման ընդունիչի հեռավորությունը կազմում է 30 կմ,

6․ GPS համակարգի նավիգացիոն սարքավորումների ապակողմնորոշող խափանումների հեռավորությունը կազմում է մինչեւ 20 կմ։