Նյու Յորք նահանգի իշխանությունները մտադիր են շքեղ  անշարժ գույքի ոչ ռեզիդենտդ սեփականատերերի համար հարկ սահմանել՝ Նյու Յորքի տրանսպորտային համակարգի արդիականացման ֆինանսավորման համար լրացուցիր 9 մլրդ դոլար գտնելու համար: Հինգշաբթի այս մասին Bloomberg հայտնել է գործակալությունը՝ վկայակոչելով նահանգի բյուջետային կառավարման տնօրեն Ռոբերտ Մաջիկին, գրում  է ՏԱՍՍ-ը: Նրա հաշվարկներով՝ Մանհեթենի մուտքի վճարը, որը նախատեսված է 2020 թվականից շուտ չներդնել, կարող է պետական գաանձարանին 15 մլրդ բերել, համացանցում առեւտրի հարկը՝ եւս 5 մլրդ դոլար, թերապեւտիկ նպատակներով մարիխուանայի օրինականացումը՝ 2 մլրդ դոլար, իսկ թանկարժեք անշարժ գույքի  սեփականատերերի  համար շքեղության հարկը, որոնք մշտական հիմունքով չեն ապրում Նյու Յորքում՝ եւս 9 մլրդ դոլար:

«Սակայն անգամ սա չի կանխի Նյու Յորքի Տրանսպորտային վարչության բյուջեում միջոցների պակասը, որը լրացվել է 40 մլրդ դոլարի չափով», - ասել է նահանգի բյուջետային կառավարման տնօրենը:

Նյու Յորքի եւ նույնանուն նահանգի իշխանությունները փետրվարին 10 կետից կազմված ծրագիր էին հրապարակել, որն ուղղված է  մեգապոլիսի տրանսպորտային համակարգի կատարելագործմանը:

Ծրագիրը, մասնավորապես նախատեսում է տրանսպորտային վարչության եւ քաղաքի ավտոբուսային, ստորգետնյա եւ երկաթգծային հաղորդակցության համար պատասխանատու եւս 5 կազմակերպությունների գործունեության կենտրոնացում

Նյու Յորքի իշխանությունները հույս ունեն, որ վճարովի մուտքի վճարները կդառնան նահանգի եւ քաղաքի բյուջեների եկամտային մասին ավելացման աղբյուր: Քաղաքի իշխանություններն այդպիսով կկարողանան ավելի շատ միջոցներ հատկացնել տրանսպորտային վարչության կարիքների՝  ազդանշանային համակարգի նոր տարրերի, նոր երկաթուղային եւ մետրոյի վագոնների, նոր ավտոբուսների եւ տրասնպորտային պարկի վերանորոգման համար: