Հայաստանում առողջ ապրելակերպի քարոզչության համար համակարգային մոտեցում չկա: Մարտի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հկ գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանը:
Նրա խոսքով՝ պետք է ոչ միայն ներկայացնել խնդիրը, այլեւ հիմնավորել այն որոշումները, որոնք առաջարկվում են:
«Երեկ Կառավարություն մենք բուռն քննրակումներ տեսանք: Ակնհայտ է, որ մի շարք նախարարներ փորձում են պայքարել իրենց ոլորտի աշխատանքի բարելավման համար: Սակայն պետք է հասկանալ, որ եթե պարզապես հարկը բարձրացվի, ապա դա կհանգեցնի նրան, որ մարդիկ կսկսեն անորակ ծխախոտներ ծխել եւ ավելի շատ հիվանդանալ», - նշեց նա:




























