ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է ներառել 2020 թվականի բյուջեում 100 մլն դոլար կանանց պաշտպանության գլոբալ հիմնադրամի համար, որը ղեկավարում է իր դուստր Իվանկա Թրամփը: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում կատարելով անանուն պայմանով տեղեկությունը հայտնած քաղաքական գործչին:

Ինչպես նշվում է, բյուջեի նախագիծը կհրապարակվի երկուշաբթի՝ մարտի 11-ին:

Տվյալ պահին այլ մանրամասներ հայտնի չեն, հաղորդում է Gazeta-ն: