Փետրվարին ԱՄՆ-ում աշխատատեղերի թիվը կրճատվել է, աճը 20 հազար աշխատատեղ էր նախատեսված 160 հազարի փոխարեն, հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ փետրվարին աշխատողների թվի աճը նվազագույնն էր վերջին մեկուկես տարվա ընթացքում: Ընդ որում՝ անկումը տեղի է ունեցել 2019 թվականի հունվարին 311 հազար աշխատատեղ ստեղծելուց հետո, որը մեկ տարվա ընթացքում ռեկորդային թիվ էր:
Ինչպես հաղորդվում է, նոր աշխատեղեր ստեղծելու անկումը կարող է կապված լինել ուժգին սառնամանիքի հետ, որն ազդել է շինարարության եւ ռեստորանային բիզնեսի վրա: Հայտնի է, որ իր հետքն է թողել նաեւ ԱՄՆ-ում 35-օրյա բյուջետային ճգնաժամը:




























