Մեծ Բրիտանիայում 37-ամյա ուգանդացի կնոջը դատապարտել են 11 տարվա ազատազրկման 3-ամյա դստերը թլպատելու համար, գրում է The Guardian-ը։
Նշվում է, որ սա Մեծ Բրիտանիայում կանանց թլպատումը պատժող առաջին դեպքն է։
Եվս երկու տարի այս կնոջ պատժին ավելացրել են պոռնոգրաֆիական բնույթի լուսանկարներ պահելու համար։
Դատավճռի կողմնակիցները հայտարարել են, որ այս պատիժը կարեւոր էր, քանի որ վկայում է, որ նման դաժան հանցագործությունները չեն խրախուսվելու։
Լոնդոնի դատարանում դատավճիռը կայացնող դատավոր Ֆիլիպա Ուիփլը հայտարարել է, որ հայտնի չէ՝ արդյո՞ք կինն աղջկան թլպատել է իր ավանդույթների համաձայն։ Ընդ որում՝ դատարանում կարծում են, որ կինը զբաղվում էր սեւ մոգությամբ եւ այդկերպ մի քանի կախարդական ծեսեր է կատարել։
Աղջկա առողջական վիճակն այժմ բավարար է, բայց մասնագետներն ասել են, որ ապագայում աղջիկը դրա պատճառով սեռական եւ հոգեբանական խնդիրներ կունենա։
Կանանց թլպատումը արտաքին սեռական օրգանների մասնակի կամ ամբողջական միջամտություն է։ Սովորաբար աղջիկներին թլպատում են մանուկ հասակում։ Այդ սովորությունը հատկապես տարածված է Աֆրիկայի եւ Ասիայի մի շարք երկրներում։




























