Փրկարարները Սանկտ Պետերբուրգում Ֆիննական ծոցի սառույցների վրայից տարհանել են 97 ձկնորսների, հայտնում է «360» հեռուստաալիքը՝ վկայակոչելով քաղաքային ԱԻՆ-ին։

Նշվում է, որ փոթորիկը եւ ձնաբուքը, որ առավոտյանն գրոհել են հյուսիսային մայրաքաղաքը, նպաստել են սառցի ինտենսիվ ոչնչացմանը։ Այդ պատճառով ձմեռային ձկնորսության տասնյակ սիրահարներ հայտնվել են վտանգավոր իրավիճակում։