Առաջիկա տարիներին բուհերի ուսանողները կբախվեն աշխատաշուկայում սկզբունքորեն նոր, տեխնոլոգիական արագ փոփոխությունների ազդեցության ներքո ձեւավորվող իրավիճակի հետ. դրա շրջանակներում, հավանաբար, այլեւս չի լինի «աշխատանք ամբողջ կայնքի համար» հասկացությունը. բարձրագույն կրթության մոտեցումները վերաձեւակերպել եւ նոր հմտություններ ձեռք բերել անհրաժեշտ է արդեն այսօր, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովում իր աղբյուրին:

Ավելի վաղ Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) եւ հետազոտության գործընկերների կողմից նախապատրաստված «Աշխատատեղերի ապագան» զեկույցում ասվում էր, որ տեխնոլոգիաները կարող են հանգեցնել 75 միլիոն աշխատատեղերի վերացմանն ամբողջ աշխարհում մինչեւ 2022 թվականը:

Գործակալության զրուցակիցը նշել է, որ չնայած «ԵՄ-ում կրթությունը համարվում է ազգային իրավասություն, այնուամենայնիվ անդամ պետությունները բախվում են համընդհանուր խնդիրներին»:

«Առաջիկա տարիներին Եվրահանձնաժողովը կշարունակի աջակցել անդամ-պետությունների, դրանց ներկայացուցիչների, գործանական շրջանակների եւ այլ շահագրգիռ կողմերի միջեւ առաջատար փորձի փոխանակմանը՝ նպատակ հետապնդելով կրթության եւ մասնագիտական պատրաստվածության համակարգերը թարմացնելու ապագայում մարտահրավերներին հնարավորինս պատրաստ լինելու հեռանկարով»,-նշել է աղբյուրը: