Ստրոմբոլի եւ Սիցիլիա կղզիների նեղուցում իտալական ռազմանավը հայտնաբերել է 1942 թվականի ապրիլին բրիտանական սուզանավի հարձակման հետեւանքով խորտակված «Ջովաննի-դելե-Բանդե-Ներե» ռազմանավի բեկորները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով իտալական ВМС-ին:

Գտածոն հայտնաբերվել էր 1460-ից 1730 մ խորության վրա Ստրոմբոլի կղզուց 20 կմ հարավում ստորջրյա սարքերի շնորհիվ, որոնք իջեցվել էին Vieste ականակրից:

16-րդ դարի տոսկանական հրամանատարի պատվին անվանակոչված թեթեւ ռազմանավը խորտակվել էր 1942 թվականի ապրիլի 1-ին բրիտանական Urge սուզանավից արձակված երկու տորպդեների հարվածների հետեւանքով: Երկրորդ տորպեդի հարձակման ժամանակ նավը կիսվել էր եւ խորտակվել երկու րոպեի ընթացքում: Հարձակումը տեղի էր ունեցել, երբ «Ջովաննի»-ն անցնում էր Մեսինա սիցիլիակայն նավահանգստից դեպի Սպեցիա վերանորոգման նպատակով: Ռազմանավը ուղեկցվում էր ականակրի եւ տորպեդային առագաստանավի կողմից, որոնք ընդունել էին խորտակվող նավից փոքրաթիվ փրկվածների. կործանման հետեւանքով, ըստ պաշտոնական տվյալների, անձնակազմի 507 անդամներից զոհվել էր 373-ը (որոշ տվյալների համաձայն՝ նրանց թիվը կազմում էր 287 կամ 381):

Vieste էսմինեցի ստորջրյա հետազոտական նավերին հաջողվել է կրճատել խորտակված նավի գտնվելու վայրի մակերեսը, ուսումնասիրել հատակի ռելիեֆն ու տեսալուսանկարահանել հայտնաբերված բեկորները: Դրանց թվում են թնդանոթը, նավի զանգը, տորպեդային ապարատն ու թիավարող պտուտակը: