ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Apple կորպորացիայի ղեկավար Թիմ Քուկին «Թիմ Էյփլ» չի անվանել, իսկ դրա վերաբերյալ հրապարակված բոլոր լուրերը ֆեյք են: Այս մասին Mediaite-ին հայտնել է Ջոնաթան Սուոնը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:

Նշվում է, որ Թրամփն այս մասին ասել է մի խումբ հանրապետականների:

«Նախագահը նշեց, որ ինքն իսկապես ասել է՝ «Թիմ Քուկ Էյփլ» շատ արագ, իսկ արտահայտության «Քուկ» հատվածը շատ փափուկ էր: Բայց կեղծ լուրերում լսվողը միայն «Թիմ Էյփլն է»,- ասել է Սուոնը:

Լրագրողը եւ աղբյուրները զարմացել են, որ Թրամփը հերքել է իր ասածը, չնայած այն գրանցված է տեսանյութում: