Անգլիացի ֆիզիկոս տեսաբան Սթիվեն Հոքինգի նախկին հիվանդապահուհին ժամանակավորապես հեռացվել է իր մասնագիտական պրչտականությունների կատարումից՝ իր պացիենտի խնամքի ժամանակ խախտումների մեղադրանքների կաապակցությամբ, հաղորդում է The Mail on Sunday-ը:

61-ամյա բուժքույր Պատրիսիա Դաուդին 15 տարի խնամել է գիտնականին, սակայն 2016 թվականի մարտին Բրիտանիայի քույրական եւ մանկաբարձական գործի խորհրդի (NMC) մասնագիտական գործունեության դադարեցման որոշման կապակցությամբ նա դադարել էր խնամել գիտնականին:

Հրատարակության տվյալներով՝ Դաուդիի նկատմամբ երկարատեւ քննությունը սկսվել էր Հոքինգի ընտանիքի կողմից բողոքից հետո: Այս գործին ծանոթ հրատարակության աղբյուրը նշել է, որ բուժքրոջ դեմ բավականին  լուրջ մեղադրանքներ են ներկայացվել , սակայն չի մանրամասնել, թե ինչ:

2019 թվականի փետրվարին NMC-ը սկսել է փակ լսումներ անցկացնել, որոնք պետք է մինչեւ մարտի 21-ը տեւեն: Լսումների ժամանակ քննվում են բուժքոջ գործունեության մասնագիտական կողմերը:

«Այս ամենը շատ է վշտացնում: Կարո՞ղ եմ ես այս պահին պարզապես ասել «առանց մեկնաբանության»: Ինձ չի կարելի ոչ ոքի հետ խոսել», - թերթը մեջբերում է Դաուդիի խոսքը:

2004 թվականին Հոքինգին խնամող 10 բուժքույրեր նրա երկրորդ կնոջը՝ Էլեն Մեյսոնին, մեղադրել էին պացիենտին ծեծելու մեջ:

Հրատարակությունը նշում է, որ հայտնի չէ, արդյոք Դուդին եղել է այն անձնաց թվում, որոնք ոստիկանությանը ցուցմունքներ են տվել: Այդ ժամանակ էլ պարզվել է, որ Հոքինգը բազմիցս մարմնական վնասվածքներով՝ դաստակի կոտրվածքով, դեմքի վերքերով եւ շրթունքի պատռվածքով,  հիվանդանոց է տեղափոխվել: Նա եւ նրա կինը հերքել են նման մեղադրաքները, ուստի ոստիկանությունը որեւէ գործողություն չի ձեռնարկել: