Կինը, որը սելֆի անելիս հովազի կողմից հարձակման էր ենթարկվել Ֆենիքսի կենդանաբանական այգում, ներողություն է խնդրել այգու աշխատակիցներից։

Ինչպես տեղեկացնում է AP-ը, կինը հատել էր կենդանաբանական այգու պատնեշը, որպեսզի նկարի կենդանուն։ Գիշատիչը հարձակվել էր նրա վրա։ Կինը պատռված վերքեր էր ստացել։ Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը, կենդանաբանական այգու փակվելուց մի փոքր առաջ։ Տուժածն այնուհետեւ ներողություն է խնդրել այգու աշխատակիցներից։

Նա ապաքինվում է։ Հովազին չեն սատկեցնի։