«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր՝ մարտի 3-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 368,28 դրամ՝ նախորդ օրվա համեմատ արժեւորվելով 0,45 դրամով։ Վաճառվել է 7 մլն դոլար։

Սակայն դոլարի վերելքը երկար չի տեւել՝ բորսան փակվել է 367,75-ով։

Փոխանակման կետերում դոլարի առուվաճառքի փոխարժեքները գրեթե չեն փոխվել։ Դոլարը գնվում է միջինը 366-367 դրամով, վաճառվում՝ 368-369-ով։

Բորսայում նաեւ պահանջարկ է եղել մի շարք բաժնետոմսերի ու պարտատոմսերի նկատմամբ, սակայն գործարքներ չեն կայացել՝ առաջարկի գինը ներդրողներին չի բավարարել։