Իտալիայի հարավարեւելյան ափին գիտնականները Միջերկրյաածովյան տարածաշրջանի համար յուրատեսակ մարջանի խութ են հայտնաբերել:

Կառուցվածքով եւ կենսաբազմազանությամբ այն ավելի շատ հիշեցնում է Մալդիվների, Կարմի ծովի եւ Ավստրալիայի խութերը, գրում է «Եվրոպուլսը»:

Խութը Մոնոպոլի քաղաքից քիչ հեռու է գտնվում՝ 30-50 մ խորության վրա:

Նման խորության պատճառով  խութի բնակիչներն ապրում են կիսախավարում, սակայն դրա փոխարեն յուրատեսակ վառ գույներ ունեն:

Խութերը նույնպես սպիտակ չեն, այլ կարմիրի տարբեր երանգներ ունեն, նաեւ նարնջագույն եւ մանուշակագույն են:

Խութի երկարությունը 2.5 կմ է, սակայն հատակի ծալքը, որտեղ նա «արմատավորվել է», ափի երկայնքով տարածվում է 135 կմ: Գիտնականները կարծում են, որ խութը հետսգայում էլ «կյուրացնի» այդ տարածքը:

Իրենց դիտարկումների արդյունքները Բարիի համալսարանի գիտնականները հրապարակել են Scientific Reports գիտական ամսագրում:

Տեղական իշխանությունները եւ Մոնոպոլիի նավահանգստի աշխատակազմը մտադիր են գտնված խութը պահպանվող ծովային տարածք հայտարարել: