Կառավարությունն այսօր՝ մարտի 3-ի նիստում որոշում ընդունեց գործազրկության նպաստի չափը սահմանել 18 հազ. դրամ (մոտ 50 դոլար): Այս որոշումը շատերի մոտ կարող է զարմանք հարուցել՝ գործազրկության նպաստը առանց այդ որոշման էլ հենց այդչափ է։

Սակայն ամեն ինչ այնքան էլ պարզ չէ։ Նախկին կարգով գործազրկության նպաստի չափը փոխկապված էր նվազագույն աշխատավարձի հետ եւ պետք է կազմեր դրա 60 տոկոսը։ Քանի որ 2010 թ. նվազագույն աշխատավարձը 30 հազ. դրամ էր, գործազրկության նպաստը սահմանվել էր 18 հազ. դրամ (30 հազարի 60 տոկոսը):

2011 թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը բարձրացվել է 2500 դրամով եւ կազմում է 32.5 հազ. դրամ (մոտ 90 դոլար), հետեւաբար՝ գործազրկության նպաստը եւս պետք է ավելանար եւ կազմեր 19,5 հազ. դրամ (մոտ 54 դոլար): Սակայն կառավարությունը բավական հեռատեսորեն 2010 թ. վերջում «Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում  uոցիալական պաշտպանության մաuին» օրենքում մի փոփոխություն է անցկացրել, ըստ որի՝ գործազրկության նպաստի չափը այլեւս կապված չէ նվազագույն աշխատավարձի հետ եւ սահմանվում է կառավարության որոշմամբ։ Սրանով էլ պայմանավորված է գործազրկության նպաստի անփոփոխ չափը։