Աֆղանցիները պահանջում են դաժանորեն պատժել Քաբուլում փոքրիկ աղջկան առեւանգողներին եւ սպանողներին, տեղեկացնում է AP-ը։

Ոստիկանության պետ, գեներալ Սայեդ Մոհամեդ Ռոշանդիլը լրագրողներին ասել է, որ տղամարդիկ խոստովանել են, որ հանցագործություն են կատարել։ Նրա խոսքով՝ առեւանգիչները պահանջում էին 300 000 դոլար աղջկա հորից։ Նա խոստացել է, որ հանցագործներին կպատժեն օրենքին համապատասխան։

Դեպքը մեծ աղմուկ է բարձրացրել սոցիալական ցանցերում, օգտատերերը տեղադրել են Մահսա անունով վեցամյա աղջկա լուսանկարները, որն առեւանգվել էր շաբաթվա սկզբին։