Մարսի վրա ոտք դնող առաջին մարդն, ավելի շուտ, կին կլինի, կարծում են NASA-ի փորձագետները, փոխանցում է Americaru-ն: 

Գործակալության ղեկավար Ջիմ Բրիդենսթայնը կոնկրետ որեւէ մեկին չի նշել, բայց ասել է, որ գործակալության՝ Կարմիր մոլորակի յուրացման առաջիկա ծրագրերի ավանգարդում կանայք են:

Նա նշել է, որ կանայք անպայման կներառվեն դեպի Լուսին գործակալության հաջորդ առաքելության մեջ:

Առաջին վեց կանայք NASA-ի տիեզերագնացների կորպուսին միացել են միայն 1978 թվականին: Այսօր գործակալության ակտիվ տիեզերագնացների մոտ 34 տոկոսը կանայք են: