Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալությունը (JAXA) եւ Toyota կորպորացիան լուսնագնաց են  մշակում: Ներկայումս արդեն ցուցադրվել են տրանսպորտային  միջոցի նախատիպի առաջին լուսանկարները, հաղորդում էAutonews-ը:

Սպասվում է, որ Toyota-ի առաջին լուսնագնացը կօգտագործվի  2030 թվականին Երկրի արբանյակում հետազոտական առաքելության ժամանակ:

Լուսնագնացը արեւային մարտկոցներ կունենա, իսկ ընթացքի պաշարը կկազմի 10 հազար կմ: Տիեզերագնացները հերմետիկ խցում կկարողանան առանց սկաֆանդրների գտնվել:

Լուսնագնացը հագեցած կլինի կենսապահովման լիարժեք համակարգով:

Լուսնագնացում կարող է երկու մարդ տեղավորվել: Լուսնագնացի ներքին տարածքը  մոտ 13 քառ մ կլինի: Մեքենայի երկարությունը 6 մ կկազմի, լայնությունը՝ 5.2 մ, բարձրությունը՝ 3.8 մ: