Բրազիլիայի, Մեքսիկայի, Չիլիի, Կոստա Ռիկայի, Կոլումբիայի, Ճամայկայի քաղաքացիական ավիացիայի գերատեսչությունները ժամանակավորապես արգելել են Boeing 737 MAX-ի շահագործումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ Մեքսիկան արգելք է սահմանել նաեւ Boeing 737 MAX 8-ի շահագործման վրա, որը նման է Եթովպիայում կործանված Boeing 737 MAX 9-ին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել էր ԱՄՆ-ում Boeing 737 MAX-ի թռիչքները:

Մարտի 10-ի առավոտյան Boeing 737 MAX-ը կործանվել էր Եթովպիայի Դեբրե Զեյթ քաղաքի մոտ: Օդանավում եղած 149 ուղեւորները եւ անձնակազմի 8 անդամները զոհվել էին: Ավելի ուշ արտադրողն ինքը խորհուրդ էր տվել Boeing 737 MAX-ի շահագործումից ժամանակավորապես հրաժարվել: