Ամերիկյան Ֆլորիդա նահանգի 66-ամյա բնակչուհի Վերոնիկա Գրին Պոզին դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ իր 9-ամյա զարմուհու սպանության համար՝ հայտնում է Fox News-ը։

Նշվում է, որ Պոզին խեղդել է աղջկան՝ նրա վրա հինգ րոպե նստելով, որի հետեւանքով 9-ամյա Դերիկա Լինդսին մահացել է թթվածնի անբավարարությունից։

Ինչպես նշում է հեռուստաալիքը, աղջկան ահավոր տանջում էին նրան որդեգրած ծնողները՝ Ջեյմս եւ Գրեյս Սմիթները, եւ ինքը՝ Պոզին, մանավանդ երբ աղջիկը, նրանց կարծիքով, իրեն վատ էր պահում։

Հանցագործությունը տեղի է ունեցել 2017թ․ հոկտեմբերին, երբ 911 ծառայությունում հաղորդագրություն է ստացվել։

Հանցանքի վայր են մեկնել իրավապահներ, պարաբժիշկներ, սակայն երեխային փրկել չի հաջողվել։