Նյու Յորքի ոստիկանության սպա Ջեյմս Օնեյլն իր երախտիքն է հայտնել Ֆլորիդա նահանգի գործընկերներին 43-ամյա Լեսթեր Փիրսոնին ձերբակալելու առնչությամբ, որը կասկածվում էր 1999 թվականին կատարված սպանության մեջ,-հաղորդում է Associated Press-ը:
Փիրսը կասկածվում է Վինսենթ Լինգ անունով ոստիկանի սպանության մեջ, որը հանցանգործության պահին չէր կատարում իր ծառայողական պարտքը:
Ֆլորիդայի ոստիկանությունը հայտնել է, որ Փիրսը թաքնվում էր նահանգում կեղծանվան ներքո:
Նյու Յորքի ոստիկանությունն այդ սպանության շարժառիթների եւ ենթադրյալ մարդասպանի ձերբակալման հանգամանքների վերաբերյալ այլ մասնամասներ չի ներկայացրել:





























