Մոզամբիկում եւ Զիմբաբվեում արեւադարձային փոթորիկներով ուղեկցվող «Իդայ» ցիկլոնի հետեւանքով զոհերի թիվն անցել է 100-ը, հաղորդում է AFP-ը:

Զիմբաբվեի ներկայացուցիչները հայտնել են, որ երկրի արեւելքում զոհերի թիվը հասել է 65-ի, մինչդեռ  Մոզամբիկի կենտրոնական հատվածում զոհվել է 48 մարդ:

Հաղորդվում է, որ զոհվել է նաեւ կրտսեր դասարանների աշակերտ:

Ընդ որում՝ նշվում է, որ Զիմբաբվեի Չիմանիմանի շրջանում զինծառայողներին հաջողվել է փրկել շուրջ 200 դպրոցականների, ուսուցիչների եւ դպրոցի այլ աշխատակիցների կյանքը, որոնց չէր հաջողվում դուրս գալ դպրոցից մոլեգնող տարերքի պատճառով: