Մարտի 17-ին, ժամը  22:04-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վարդենյաց լեռնանցքում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի Գետափ-Մարտունի 27-35-րդ կմ-երի հատվածում արգելափակվել են 2 բեռնատար և 10 մարդատար ավտոմեքենա (24 ուղևոր):

Փրկարարները ՃՇՇ հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս են բերել բեռնատար և մարդատար ավտոմեքենաները:

***

Մարտի 17-ին, ժամը 22:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Լուսագյուղ գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Փրկարարները «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան  (5 ուղևոր) դուրս են բերել արգելափակումից:

***

Մարտի 17-ին, ժամը 21:02-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Թավշուտ գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա (5 ուղևոր):

***

Մարտի 17-ին, ժամը 19:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ-Նուբարաշեն ավտոճանապարհին՝ գազալցակայանի մոտակայքում, ավտոմեքենաներն արգելափակվել են կավահողի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ ավտոմեքենաներն արգելափակվել են Նուբարաշենի կամրջի մոտակայքում:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԿամԱԶ» և «Mercedes ML» և «ՎԱԶ 2106» մակնիշերի ավտոմեքենաները:

***

Մարտի 17-ին, ժամը 19:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Ցամաքաբերդ գյուղի մոտակայքում:

Ջրափրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: 

***

Մարտի 17-ին, ժամը 19:26-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ նախորդ կանչից (Երևան-Գյումրի 85-րդ կմ) վերադարձի ճանապարհին՝ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտակայքում, հրշեջ-փրկարարական ջոկատը նկատել է ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաներ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա:

***

Մարտի 17-ին, ժամը 19:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշոցք-Սեպասար ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա (15 ուղևոր):

***

Մարտի 17-ին, ժամը 18:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ «911» ծառայությանն Շիրակի մարզի Թավշուտ գյուղում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Փրկարարներները «Nissan X-trail» մակնիշի ավտոմեքենայի 2 ուղևորներին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ:

***

Մարտի 18-ին, ժամը 04:44-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վարդենիս-Չքնաղ ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան:

***

Մարտի 18-ին, ժամը 02:36-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան (1 ուղևոր) դուրս են բերել արգելափակումից:

***

Մարտի 18-ին, ժամը 00:02-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Չքնաղ-Թթուջուր ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա, իսկ 13 ուղևորի տեղափոխել անվտանգ տարածք: