Ֆիլիպինների ափ նետված մահացած կետի ստամոքսում 40 կգ պոլիէթիլենային տոպրակ է հայտնաբերվել։

Նրա ստամոքսում եղել է բրնձի 16 տոպրակ, ինչպես նաեւ՝ «գնումների մի քանի տոպրակ»։ Առաջիկա օրերին Դավաոյում Դ՛Բոնի թանգարանը կհրապարակի կետի մեջ գտնված առարկաների ամբողջական ցուցակը՝ հայտնում է BBC-ն։

Պլաստիկի օգտագործումը հատուկ խնդիր է Հարավարեւելյան Ասիայի որոշ երկրներում, այդ թվում՝ Ֆիլիպիններում։