Ուկրաինայի Տրուսկավեց քաղաքում ձերբակալվել է հայ գործարար Սիմոն Ազիզյանին սպանողը: Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, «օրենքով գողի» կոչման հավակնորդ Վալերի Տիտովը ձերբակալվել է իրավապահների հատուկ գործողության արդյունքում: Նա ներկայումս գտնվում է Լվովի բանտում եւ կարող է արտաքսվել Ռուսաստան:
Նշենք, որ 2005թ. ապրիլի 24-ին Լիպեցկում «Տորնադո» եւ «Մասկա» ակումբների սեփականատեր Սիմոն Ազիզյանը դաժան ծեծի էր ենթարկցվել «Ջոկեր» կազինոյում: Նրան նաեւ նստեցրել էին Infiniti մեքենան եւ տարել անհայտ ուղղությամբ: Ականատեսների վկայությամբ, Ազիզյանը կազինոյում է եղել Տիտովի ուղեկցությամբ, նրանց միջեւ վեճ է սկսվել: Արդյունքում Տիտովի մերձավորները նրան ծեծել եւ առեւանգել էին:
Տիտովին ձերբակալել եւ ազատ էին արձակել, քանի որ սպանության փաստեր չէին եղել: Տիտովը չէր ներկայացել հաջորդ հարցաքննությանը, իսկ մեկ տարի անց հայտնաբերվել էին Ազիզյանի մնացորդները:




























