Նյու Յորքում ոստիկանները ստիպված էին կովբոյների դերն ստանձնել մայրուղու վրա հայտնված կովին հետապնդելու ժամանակ, հաղորդում է UPI-ն:

Նյու Յորքի ոստիկանության վարչությունը հայտնել է, որ արտակարգ իրավիճակների ծառայությունը արձագանքել է ահազանգին, որ արագընթաց մայրուղու վրա կով է վազում: Ոստիկաններին հաջողվել է բռնել կենդանուն եւ հանձնել կենդանիների պաշտպանության ծառայությանը: Հայտնի չէ՝ ինչպես էր կովը հայտնվել մայրուղու վրա: