Աֆղանստանում իրականացվող գործողության ժամանակ ամերիկացի երկու զինծառայող է սպանվել։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով ՆԱՏՕ «Վճռական աջակցություն» առաքելության հայտարարությանը։
Ամերիկյան զինվորականների առաքելությունն ուղղված է թալիբների դեմ կռվող աֆղանական ուժերին օգնություն ցուցաբերելուն։
2019 թվականի սկզբից Աֆղանստանում զոհվել է 4 ամերիկացի զինծառայող։ ԱՄՆ եւ ՆԱՏՕ տվյալների համաձայն՝ 2015 թվականի հունվարից Աֆղանստանում զոհվել է ընդհանուր առմամբ 65 ամերիկացի զինծառայող։





























