Ավստրալիայի հյուսիսային ափերին է հասել Թրեւոր հզոր ցիկլոնը՝ իր հետ բերելով հորդ անձրեւներ եւ ուժգին քամիներ՝ մինչեւ 250 կմ/ժամ արագությամբ, հայտնում է BBC News-ը:

Ցիկլոնին տրվել է 4-րդ կարգ, իշխանությունները որոշ շրջաններում արտակարգ դրություն են հայտարարել:

Վերոնիկա կոչվող մյուս հզոր ցիկլոնը պետք է մոտենա երկրի արեւմտյան ափին:

Անվտանգության նկատառումներով իրենց տներից տարհանվել են հազարավոր ավստրալացիներ:

Սպասվում է, որ ցիկլոենները կբերեն կործանարար քամիներ, տեղատարափ անձրեւներ եւ նույնիսկ ջրհեղեներ կառաջացնեն:

Նշվում է, որ սա երկրի պատմության մեջ երկրորդ դեպքն է, երբ երկրին սպասում է միաժամանակ երկու կործանարար ցիկլոնի գրոհում: