Անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել գրագողներին, այլ ոչ թե նրանց, ովքեր գովազդում են կուրսային եւ դիպլոմային աշխատանքներ վաճառող ընկերություններին: Մարտի 26-ին «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ կարծիք հայտնեց  «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Սերգեյ Ատոմյանը:

Պատգամավորը տարակուսանք հայտնեց այն կապակցությամբ, որ իր քաղաքական ուժի կողմից պատրաստված օրինագծի հեղինակները առաջարկում են վարչական պատասխանատվության ենթարկել այն անձանց եւ ընկերություններին, որոնք զբաղվում են գիտական աշխատանքների վաճառքի ծառայությունների գովազդով:

«Եկեք վարչական բռնագանձումներ սահմանենք եւ թույլ չտանք կոնկրետ գրագողությամբ զբաղվող անձանց անել այդ: Ի՞նչն է մեզ պահում: Չէ որ այդ ծառայությունների տեղեկատվության տարածման համար բոլորովին պարտադիր չէ դիմել գովազդի օգնությանը: Դրա համար բազմաթիվ այլ հնարավորություններ կան», - ընդգծեց Ատոմյանը: