Կառավարությունը 2020 թվականի հունվարից մտադիր է համաժամանակյա գործարկել բարեփոխումը գույքահարկի ոլորտում։ Այս մասին մարտի 27-ին կառավարության 2018 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ Ազգային ժողովում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սիմոնյանի հարցին։

Վարչապետի հավաստմամբ՝ կփոխվի գույքահարկի սահմանման համակարգն այնպես, որպեսզի սոցիալական արդարությունը հաստատվի հենց ելնելով այդ հարկից։ «Հայաստանում ոչ ոք աշխատավարձի հաշվին հարուստ չի դարձել, առավել եւս՝ շատ հարուստ։ Մենք մտադիր ենք խրախուսել բարձր աշխատավարձերի քաղաքականությունը։ Մենք չենք ուզում պայքարել այն բանի համար, որ Հայաստանում մարդիկ շարունակեն ստանալ 80 հազար դրամ եւ լավ ապրեն»,- պարզաբանել է Փաշինյանը։

Ընդ որում՝ նա նշել է, որ Հայաստանում չպետք է լինի էժան աշխատուժ։ Ընդհակառակը, այն պետք է լինի որակյալ, ստանա բարձր աշխատավարձ։ Կառավարության ղեկավարը հավելել է, որ Հայաստանում չպետք է լինեն մարդիկ, ովքեր կարծում են, որ 80 հազար աշխատավարձով կարելի է լավ ապրել։