ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա ուրբաթ՝ մարտի 29-ին: Այդ մասին տեղեկանում ենք E-gov.am-ից:

Նիստի օրակարգում այս պահի դրությամբ 38 հարց է, որից 28-ը՝ չզեկուցվող:

Նշենք, որ սովորաբար Կառավարության նիստերը գումարվում են ամեն հինգշաբթի, սակայն այս երկուշաբթի կառավարության արտահերթ նիստ է տեղի ունեցել: