2019 թվականի մարտի 28-ին եւ 29-ին տեղի կունենա Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության թափուր պաշտոնները համալրելու համար մրցույթի թեստավորման փուլը: Մրցույթի անցկացման, ինչպես նաեւ թեստավորման ժամանակացույցի մասին հայտարարությունը սահմանված կարգով նախապես հրապարակվել է ՊԵԿ պաշտոնական կայքէջում՝ «Աշխատատեղեր» բաժնում:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՊԵԿ հարկային եւ մաքսային ծառայությունների մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովը որոշում է կայացրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին եւ դիտորդներին մրցույթին ներկա գտնվելու թույլտվություն տալ, ինչի վերաբերյալ տեղեկատվությունը նույնպես զետեղվել է ՊԵԿ պաշտոնական կայքէջում:
Մրցույթի թեստավորման փուլը տեղի կունենա ք. Երեւան, Կոմիտասի 35 հասցեում, ժամը 10.00-ից: Հիշեցնենք, որ մրցույթի թեստավորման փուլին հաջորդելու է հարցազրույցի փուլը: Հարցազրույցի անցկացման վայրի եւ օրվա վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կհրապարկվի ՊԵԿ պաշտոնական կայքէջում:





























