Հայաստանը նավթավերամշակման գործարանի կառուցման երեք նախագծեր է դիտարկում: Մարտի 27-ին Հայաստանի Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Լուսավոր Հայաստան»  կուսակցության պատգամավոր Հարություն Բաբայանի հարցին, ասաց Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Ըստ նրա, կա երեք տարբերակ, երկուսը՝ հարավում եւ մեկը` հյուսիսում՝ Լոռու մարզում:

«Դրանք դեռեւս նախագծերի քննարկման փուլում են: Հայաստանում նման նախագծի իրականացման դեպքում նաեւ  տեղական որակյալ վառելիք կլինի, այդ թվում դիզելային վառելիք», - ասաց Խաչատրյանը: